Հանրահայտ «Playboy» տղամարդկանց ամսագիրը 2011-ի մարտից կունենա iPad-ի համար նախատեսված տարբերակ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամսագրի հրատարակիչ Հյու Հեֆները՝ նշելով, որ այդ տարբերակի համար նախատեսված բաց նկարները չեն ենթարկվի գրաքննության։
Այսպիսի հայտարարությունը հակասում է Apple ընկերության կորպորատիվ քաղաքականությանը, որը խիստ սահմանափակումներ է դնում «մեծերի» համար նախատեսված տեղեկատվության տարածման վրա։