«Armsport.am»-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Երեւանի «Փյունիկի» հարձակվող Էդգար Մանուչարյանը թիմի հետ չի մեկնել Սոչի՝ ուսումնամարզական հավաքի, այլ պատրաստվում է ուղեւորվել Ուկրաինա՝ պայմանագիր կնքելու Լվովի «Կարպատներ» ակումբի հետ: Աղբյուրի փոխանցմամբ, Մանուչարյանի Ուկրաինա մեկնելը հաստատել են «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում: