Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հունվար 21,2011 00:00

Երկիշխանություն

\"\"Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնության երրորդ տուրում խաղացված պարտիաներում միակ հաղթանակը տոնեց Զավեն Անդրիասյանը: Նրան անձնատուր եղավ Տիգրան Քոթանջյանը: Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Արման Փաշիկյան-Ավետիք Գրիգորյան, Հրանտ Մելքումյան-Արտաշես Մինասյան, Սամվել Տեր-Սահակյան-Արա Մինասյան, Աշոտ Անաստասյան-Դավիթ Գ. Գասպարյան հակամարտություններում կողմերը կիսեցին միավորը: Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են կես միավոր կորցրած Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը: Միակ մասնակիցը, որ միայն պարտություններ է կրել, Տիգրան Քոթանջյանն է:

Կրկին ոչ-ոքիներ

Վեյկ ան Զեեում շարունակվում է «Tata Stell Chess» շախմատային գերմրցաշարը: Մեկօրյա հանգստից հետո հինգերորդ տուրում «A» խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը սեւերով միավորը բաժանեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ եւ 3,0 միավորով Անիշ Գիրիի ու Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 3-րդ հորիզոնականը:

Կես միավոր վաստակեց նաեւ Գաբրիել Սարգսյանը: Նա նույնպես իր անվան դիմաց երեք միավոր է գրանցել եւ ընթանում է առաջատարների խմբում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել