Ազատ ոճի ըմբշամարտի Վրաստանի 17 հոգանոց ազգային հավաքականը երեկվանից մրցաշրջան 2012-ի նախապատրաստությունը սկսել է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում:
Ինչպես մեզ ասաց ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, նրանք նախատեսել են Ծաղկաձորում անցկացնել 12 օր, իսկ մոտ օրերս մարզաբազա կժամանի նաեւ հարեւան երկրի հունահռոմեական ոճի ազգային հավաքականը: