Միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, խոսելով փետրվարի 12-ին սերբ բռնցքամարտիկ Ստեպան Բոժիչի հետ կայանալիք իր միջանկյալ մարտի մասին, հայտարարել է. «Super Six»-ի շրջանակներում ամերիկացի Անդրե Ուորդի հետ կայանալիք մարտից առաջ ես ցանկացա մեկ այլ մարտ անցկացնել, որպեսզի դրան պատրաստ լինեմ թե ֆիզիկապես, թե հոգեպես: Հուրախություն ինձ, այս անգամ մենամարտերի միջեւ ընդմիջումն այնքան երկար չէ, ինչպես անցած տարի էր: Բոժիչն իսկական մարտիկ է, եւ, իհարկե, նրա հետ մենամարտը հեշտ չի լինի: Սակայն ես նպատակաուղղված եմ միայն հաղթանակի՝ չափազանց շատ բան է վտանգվել»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է «Fightnews»-ը: