Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը վերականգնվել չէր հասցրել

Հունվար 21,2011 00:00

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային տուրում շուրջ հինգ ժամ տեւած հյուծիչ պայքարում կորտի տերերից Լեյթոն Հյուիթի նկատմամբ առավելության հասնելուց հետո արգենտինահայ թենիսիստ, 29-ամյա Դավիթ Նալբանդյանը, չհասցնելով վերականգնել ուժերը, երկրորդ շրջանում պարտվեց մարզաձեւի սիրահարներին քիչ բան ասող լատվիացի Ռիչարդաս Բերանսկիսին: Ավելի ճիշտ, երրորդ սեթում 0:2 հաշվից հետո հրաժարվեց պայքարը շարունակելուց: Նախորդ երկու սեթերում Նալբանդյանը տանուլ էր տվել 1:6, 0:6 հաշվով: Հանդիպման ավարտին «Australian Open 2006»-ի եզրափակչի մասնակից մեր հայրենակիցը լրատվամիջոցներին տվել է իր որոշման հետեւյալ հիմնավորումը: «Այսօր ես, պարզապես, ուժ չունեի: Դեր խաղացին թե հոգնածությունը, թե վնասվածքը: Երբ սկզբնահարված կատարելու համար գնդակը վեր էի նետում, շուրջս ամեն բան սկսում էր պտտվել: Իսկ երբ հրավիրեցի բժշկին, նա ասաց, որ այդ վիճակում պայքարը շարունակելը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանս: Ես էլ որոշեցի խաղն ընդհատել»,- հայտարարել է Դավիթ Նալբանդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել