ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը հունվարի 19-ին մեկնել է Իսլանդիա, որտեղ անցկացվելու է 2012 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի «B» խմբի մրցաշարը: Հանդիպումները մեկնարկելու են այսօր եւ ավարտվելու են հունվարի 24-ին: Խմբում Հայաստանի մրցակիցներն են՝ Իսլանդիան, Հունաստանը եւ Լատվիան:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ֆուտզալի մրցավար, մեր հանրապետությունը ներկայացնող Էդուարդ Միքայելյանը սպասարկում է Մակեդոնիայում մեկնարկող նույն մրցաշարի «C» խմբի հանդիպումները: