Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԻ ԱԼՅԱՆՍ» Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Հունվար 21,2011 00:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բալթյան եւ սկանդինավյան երկրներին կոչ է արել «ընդհանուր շահերի ալյանս» ձեւավորել:

BBC-ի փոխանցմամբ, բրիտանացի վարչապետն այսպիսի հայտարարություն է արել Լոնդոնում տեղի ունենալիք գագաթաժողովի նախօրեին: Հիշեցնենք, որ սպասվող գագաթաժողովին մասնակցելու են Դանիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի վարչապետները: Դրանք այն երկրներն են, որոնք Քեմերոնը համարել է Եվրոպայում տնտեսական աճի «ավանգարդը»: Մեծ Բրիտանիայի առեւտրաշրջանառությունը Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ներկայումս կազմում է 54 մլրդ ֆունտ ստերլինգ՝ 86,30 մլն դոլար, ինչը համեմատելի է այնպիսի երկրների առեւտրի ծավալի հետ, ինչպիսիք են Ֆրանսիան ու Չինաստանը:

Ընդսմին, բրիտանական կառավարությունը հերքել է պնդումները, թե՝ Լոնդոնում կայանալիք գագաթաժողովում հավաքվում են այն երկրների առաջնորդները, որոնք թերահավատորեն են վերաբերվում Եվրամիության գաղափարին: Իսկ Ռուսաստանում որոշ մեկնաբաններ Հյուսիսեվրոպական գագաթաժողովը ընկալել են որպես՝ Արկտիկայի վրա վերահսկողություն սահմանելու նպատակով «մինի-ՆԱՏՕ»-ի ստեղծման հայտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել