Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՊԱՏԱՆԴԱՌԵԼ ԵՆ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔ ԵՎ 4 ՄԼՆ ԵՎՐՈ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Հունվար 21,2011 00:00

\"\"Ահաբեկիչներն Ուկրաինայում «պատանդ» են վերցրել մի ամբողջ քաղաք եւ երկու պայթյուն են իրականացրել ու պահանջում են 4 մլն եվրո: Այդ մասին հաղորդում է newsru-ն:

Հինգշաբթի առավոտյան Դոնեցկի մարզի Մակեեւկա քաղաքում երկու պայթյուն է հնչել, ինչը տեղի բնակչությանը խուճապի է մատնել. անհայտ ահաբեկիչները սպառնացել են նույն օրը նոր հարձակումներով, եթե քաղաքի բնակիչները խոշոր գումար, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 4 մլն եվրո, չվճարեն: Հանցագործներից առաջ ընկնելու եւ վերջիններիս ի հայտ բերելու համար Մակեեւկա են ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ուժեր եւ տեխնիկական աշխատողներ:

Արդեն եղած պայթյուններից մեկը տեղի է ունեցել հեռախոսային խցիկում՝ «Գոլդեն Պլազա» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ, երկրորդ պայթյունը իրականացվել է «Մակեեւուգոլ» պետական ձեռնարկության շենքի մոտ: Իրավապահները հաղորդում են, որ պայթյունների արդյունքում զոհեր եւ տուժածներ չկան: Պայթյունների կազմակերպիչների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա, թեեւ չի բացառվում, որ իրավապահ մարմիններն այդպիսի օպերատիվ տեղեկությունների տիրապետում են, որոնց մասին չեն հայտարարում՝ հանցագործներին ձեռքից բաց չթողնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել