Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքու է ժամանելու փետրվարի սկզբին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Trend-ի՝ Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները:
Իր հերթին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆր ենսիս Ջ. Ռիկարդոնեն Անկարա է ժամանել երեկ՝ հունվարի 20-ին: Հիշեցնենք, որ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահն է: Նա գրեթե 22 տարի դիվանագիտական ծառայության մեջ է: Դեկտեմբերի 30-ին նախագահ Բարաք Օբաման, շրջանցելով Սենատը, Ռիկարդոնեին եւ Բրայզային նշանակել է համապատասխանաբար Թուրքիայում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոններում: Նրա նշանակմանը դեմ էր ԱՄՆ հայկական լոբբին: