Լրահոս
Օրվա լրահոսը

Քարզայը Ռուսաստանին հրավիրում է Աֆղանստան

Հունվար 21,2011 00:00

\"\"Հինգշաբթի օրը երկօրյա այցով Մոսկվա է ժամանել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը: Սա Քարզայի՝ մոսկովյան երկրորդ այցն է: Առաջին անգամ նա Ռուսաստան էր եկել 2002թ.-ին: Ակնկալվում է, որ այս այցի շրջանակներում կստորագրվեն ռազմական եւ տնտեսական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր:

Աֆղանցի նախագահին ուղեկցում է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ ուժային նախարարությունների ղեկավարներ, ֆինանսների, առեւտրի նախարարներ, նաեւ շուրջ 30 գործարարներ:

Քարզայը Մոսկվայում հանդիպելու էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Աֆղանստանի ղեկավարությունը մտադիր է քննարկել Ռուսաստանի մասնակցությունը դեռ խորհրդային մասնագետների կողմից Աֆղանստանում կառուցած օբյեկտների եւ ավտոճանապարհների վերականգնմանը եւ վերակառուցմանը: Խոսքը մասնավորապես Սալանգ լեռնանցքով ավտոճանապարհի եւ «Նագլու» ՀԷԿ-ի մասին է:

Նշվում է նաեւ, թե աֆղանցի գործարար շրջանակները պատրաստ են ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքել ցորենի, նաեւ վառելիքա-քսանյութերի մատակարարման մասին:

Աֆղանցի դիվանագետներն ու ռուս փորձագետներն արդեն սկսել են խոսել ռուս-աֆղանական կապերի որակապես նոր ժամանակաշրջանի մեկնարկի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել