Այսօր տեղի կունենա «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» պաշտոնական բացման արարողությունը եւ վերջինիս՝ www.usaaa. am կայքի շնորհանդեսը: Ելույթ կունենան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը եւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ ասոցիացիան հիմնադրվել է 2010թ. փետրվարի 6-ին։ Նրա առաքելությունն է համախմբել Հայաստանում ապրող ու ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստման կամ կրթական ծրագրերի մասնակցած քաղաքացիներին եւ օգտագործել ԱՄՆ-ում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը՝ ի շահ Հայաստանի, ստեղծելով գիտաշխատողների, գիտնականների, ուսանողների, պրոֆեսիոնալների, հետազոտողների արդյունավետ ցանցեր։