Ձեր թերթում կարդացի ՀՀ ԿԳ նախարար պարոն Աշոտյանի ասուլիսի մեկնաբանությունը, ուր մասնավորապես նշվում էր, թե նախարարն ասել է՝ «…ներում եմ շատուշատ մարդկանց եւ շատուշատ արտահայտություններ»: Կարծես թե խոսողը ոչ թե ՀՀ ԿԳ նախարարն է, այլ, ասենք, Հռոմի պապը: Որքան ինձ հայտնի է, մարդիկ ներում են հայցում միայն Աստծուց… Շատուշատ մարդկանց կարող է ներել միայն ՆԱ… Մի հարցնող լինի՝ ինչո՞ւ են նախարարից ներում սպասող մարդիկ այդքան «շատուշատ»: Չենք կարող զսպել մեր ցանկությունը՝ նախարարին հիշեցնելու հայտնի ասացվածքը՝ համեստությունը զարդարում է մարդուն: Արդյոք արդեն ասացվածքները անիմա՞ստ են դարձել մեր կյանքում, թե՝ այլեւս մենք այլ արժեքների ենք դավանում: Համեստությունը լավ բան է, պարոն նախարար:
ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ,
Հ. Գ. Իսկ ի՞նչ պետք է աներ նախարարը, եթե չներեր «շատուշատ մարդկանց»: