Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

Հունվար 21,2011 00:00

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ՀՀ ՊՆ-ում անցկացվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010թ. աշխատանքները եւ քննարկվել այս տարվա աշխատանքային ծրագիրը: Հասարակական խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամները 2010 թ. այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման եւ բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման եւ ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը: «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հայտնի մտավորականների կողմից զորամասերում անցկացվել է 241 դասախոսություն: Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010 թ. գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկման արդյունքում ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին՝ կատարած աշխատանքի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել