Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆ ՉԵԿԱՆ

Հունվար 21,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է լսվեր ՀՀ էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի եւ որդու՝ Սեդրակի հայցն ընդդեմ «Ժամանակ» թերթի: Հայցվորը վիճարկում է թերթում տպագրված 2 հոդվածների եւ 1 լուրի արժանահավատությունը եւ պահանջում է 6 մլն դրամ փոխհատուցում: Ի դեպ, ակնարկված հրապարակումներում խոսք է գնացել այն մասին, թե Բելլա Քոչարյանը դեղատների բիզնես ունի, իսկ Հնդկաստանում էլ ադամանդի հանք է ձեռք բերել Սեդրակը: Դատաքննությունը նշանակվեց փետրվարի 1-ին, քանի որ հայցվորները դատարան չէին ներկայացել: Նշենք, որ փետրվարին «Ժամանակ» թերթի դեմ լսվելու է եւս 3 հայց:

Նույնքան հայց էլ փոխհատուցման պահանջով ներկայացրել են «Հայկական ժամանակ» թերթի դեմ գործարարներ Լեւոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը:

Նկատենք, որ թերթերի հրապարակումներից հետո արժանապատվությունը սկսվեց վիրավորվել եւ գնահատվել այս տարվանից: Իսկ նախընտրական տարին պատահական չէ, քանի որ այն սկսվել է «ԱԼՄ» հեռուստաընկերության փակումով, «Ա1+» եւ «Գալա» հեռուստաընկերություններին հեռարձակման իրավունքից զրկելով:

.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել