Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԵՐԵՆ, ՀԵՏՈ ԷԼ ԱՆԳԼԵՐԵՆ

Հունվար 21,2011 00:00

Ըստ news.am-ի, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսերենի ուսուցման դասընթացներ է կազմակերպել: Լրատվամիջոցի փոխանցմամբ, դասընթացը վարում են ռուսերենի փորձառու մասնագետներ: Այն արդեն սկսել է հունվարի 19-ից եւ տեւելու է 3 ամիս: Դասընթացին մասնակցում են քաղաքապետարանի 26 աշխատակիցներ` վարչությունների պետեր, գլխավոր եւ առաջատար մասնագետներ: News.am-ը հայտնում է նաեւ, որ ավելի վաղ քաղաքապետը հրահանգել է քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին սովորել անգլերեն: Ընդ որում, քաղաքապետը խոստացել է, որ 2011 թվականից կկազմակերպի անգլերենի անվճար դասընթացներ, որին պարտադիր պետք է մասնակցեն քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները: Կարեն Կարապետյանը նույնիսկ կատակել է, որ դասընթացներից հետո բոլորին սպասում են քննություններ, իսկ ովքեր չկարողանան հանձնել քննությունը, կազատվեն աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել