Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հացի խնդի՞ր

Հունվար 21,2011 00:00

Ալյուրի եւ հացի գները մի շարք խանութներում, «Ա1+»-ի դիտարկման համաձայն՝ կրկին բարձրացել են: Համաքաղաքացիների խոսքերով՝ նրանք արդեն չեն հասցնում հետեւել գների աճին: «Գրեթե բոլոր խանութներում հացը թանկացել է 20-ից 30-ով դրամով»,- ասաց հարցվածներից մեկը: «90 դրամանոց հացը դարձել է 120 դրամ: Տեսնես՝ մինչեւ ուր են հասնելու գները»,- ասաց մեկ ուրիշը: Քաղաքացիներից ոմանք էլ նկատել են, որ շատ խանութներում հացի գինը ոչ թե բարձրացել է, այլ դրա փոխարեն հացի քաշն է պակասել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ա1+»-ին հաղորդեցին, որ իրենք տեղեկություն չունեն գների բարձրացման մասին, քանի որ իրենք գների մոնիտորինգ կատարում են միայն ներկայացուցչական մեծ խանութներում: Ըստ հանձնաժողովի դիտարկման՝ գնաճ գրանցվել է միայն «Թալգրիգ» ֆիրմայում: Այստեղ 1 կգ ալյուրի գինը բարձրացել է 10 դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել