Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիներն ընդունում են էֆթանազիան

Հունվար 21,2011 00:00

Ֆրանսիայում սոցիալական հարցերով սենատի հանձնաժողովը օրինագիծ է ընդունել էֆթանազիայի օրինականացման մասին։

Փաստաթուղթն ընդունվել է 25 կողմ, 19 դեմ, 2 ձեռնպահ ձայնով։ Սենատի նիստում օրենքը կքննարկվի հունվարի 25-ին, այնուհետեւ առաջարկը կուղարկվի խորհրդարանի հաստատմանը։ Ինչպես գրում է l’Express թերթը, որին հղում է անում tert.am-ը, փաստաթղթի առաջին հոդվածում ասվում է, որ «յուրաքանչյուր չափահաս մարդ, որն ունի զարգացման կամ վերջնական փուլում գտնվող հիվանդություն կամ ծանր անբուժելի ախտորոշում, եւ որ դրա պատճառով ֆիզիկապես կամ հոգեպես տանջվում է, կարող է խնդրել դեղամիջոցային օգնություն, որը մտադրված գործողությունների միջոցով հնարավորություն է տալիս արագ եւ անցավ մահանալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել