ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ ընկերության սպասարկման կենտրոններից կարելի է ձեռք բերել նոր MTS 916 սմարթֆոնն ընդամենը 77700 դրամով: Այս էլեգանտ եւ մատչելի սմարթֆոնում համատեղված են պայծառ սենսորային էկրանը, ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններն ու Android օպերացիոն համակարգին հատուկ բոլոր առավելությունները: Ձեռք բերելով հեռախոսը մինչեւ հունվարի 31-ը՝ բաժանորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ 10000 դրամ բոնուս:
Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ՝ գումարը վճարելով 12 ամսվա ընթացքում: