Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հունվար 21,2011 00:00

Հունվարի 19-ին, ժամը 22-22.30-ի սահմաններում, Նոր Նորքի վարչական շրջանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ինքնասպանություն է տեղի ունեցել։ Նշված հիվանդանոցի երրորդ հարկի հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել Երեւանի Էրեբունի փողոցի 22 շենքի բնակիչ՝ 38-ամյա Արթուր Ռազմիկի Ֆիդանյանը եւ տեղում մահացել։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Նշված բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես տեղեկացրել էինք, Արթուր Ֆիդանյանը հունվարի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում «Range-Rover» մակնիշի 50 LU 501 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը՝ մոտ 100-150 մետր: Վթարի հետեւանքով ուղեւոր Արման Ռուբիկի Վարդանյանը (Պուշկինի փողոցի բնակիչ) տեղում մահացել էր, իսկ Արթուր Ֆիդանյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել