Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԻՆ ՄՂՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԲԼՈԳԵՐ

Հունվար 21,2011 00:00

\"\"

Հայաստանում հեռուստատեսության թվայնացումը, որը բերել է անկախ տեղեկատվության հասանելիության սահմանափակման՝ կարող է իշխանությունների համար հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ այդ դեպքում այլընտրանքային անկախ հեռուստաալիքներ են դառնում բլոգերը եւ տարբեր տեսակի սոցիալական ցանցերը: Ըստ «Արմինֆո»-ի՝ երեկ նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ Թունիսի վերջին իրադարձություններին նվիրված կլոր սեղանի ժամանակ: Քաղաքագետի խոսքերով, այդ երկրում վերջերս տեղի ունեցած զանգվածային անկարգությունները հիմնականում նախաձեռնվել էին բլոգերների կողմից. «Թունիսի բնակիչների մոտ 10%-ն այսօր գրանցված է Facebook-ում, Twitter-ում, եւ բողոքի զանգվածային ակցիաներին մասնակցության կոչերը հիմնականում փոխանցվում էին այդ ցանցերի միջոցով»:

Կիրակոսյանի կարծիքով, մերժելով «Ա1+»-ի բացումը եւ փակելով ԱԼՄ-ն, ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ դրանով նրանք ավելի են սրում իրավիճակը՝ միաժամանակ չհասնելով իրենց նպատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել