Հայտնի սոցցանց Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուգերբերգը հրատարակել է բաց նամակ The Washington Post թերթի էջում, որտեղ հայտնում է գաղտնիության պարամետրերը հեշտացնելու մասին իրենց պլանները: Դրանք կիրագործվեն մոտակա շաբաթների ընթացքում: Ցուգերբերգի նամակը պատասխան էր հայտնի սոցցանցի քննադատություններին, որին մեղադրում էին օգտագործողների անձնական ինֆորմացիային «անզգույշ» վերաբերվելու մեջ: