Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծը՝ Իսպանիայում

Հունվար 20,2011 00:00

Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդից ոչ հեռու գտնվող Վիլյանուեւա դե Պերալես արվարձանում հայտնաբերել է Եվրոպայի ամենամեծ ընդհատակյա նարկոլաբորատորիան, ձերբակալվել է 25 մարդ: Այս մասին ասվում է Իսպանիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Շուրջ երկու տարի իրականացրած հետաքննության արդյունքում՝ ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 300 կգ կոկաին, 33 տոննա քիմիական նյութ, 2 մլն եվրո կանխիկ գումար, զենքեր, թանկարժեք մեքենաներ, մոտ 500 բջջային հեռախոս, ավելի քան 50 մլն եվրո արժողությամբ անշարժ գույքի փաստաթղթեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել