Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի 10 ամենաբարձր եկեղեցիների ցանկը

Հունվար 20,2011 00:00

Գերմանական «katholisch» կայքում դրվել է աշխարհի 10 ամենաբարձր եկեղեցիների ցանկը: Եկեղեցիներից 3-ը Գերմանիայում է, 2-ը՝ Ավստրիայում: Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների տասնյակը բացում է Գերմանիայի Ուլմ քաղաքի Մյունսթեր գոթական տաճարը (161,53մ), որը սկզբնապես կառուցված է որպես կաթոլիկ տաճար, սակայն այնուհետեւ վերածվել է լյութերականի: Դրա երկարությունը 123,56մ է, լայնությունը՝ 48,8մ: Առաջին քարը դրվել է 1377թ.: Շինարարությունն ավարտվել է 1890 թվին: Ցանկում երկրորդ տեղում է Կոտ դը Իվուարի Յամուսուկրո քաղաքի Նոտր-Դամ դե լա Պէ բազիլիկ եկեղեցին, որի բարձրությունը խաչի հետ միասին՝ կազմում է 158մ:
Երրորդ տեղում Քյոլնի տաճարն է, որի բարձրությունը կազմում է 157,4 մետր:
Ֆրանսիայի Ռուան քաղաքի տաճարն ունի 151 մետր բարձրություն:
Այնուհետեւ ցանկում ընդգրկված են Համբուրգի Սբ. Նիկոլայ տաճարը (147,3մ), Ստրասբուրգի տաճարը (142մ), Լեհաստանի Լիխենստար քաղաքի Սբ. Կույս Մարիամ բազիլիկ եկեղեցին (141,5մ), Վիեննայի Սբ. Ստեփանոս տաճարը (136,4մ), Ավստրիայի Լինց քաղաքի Նոր տաճարը (134,8մ):
Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների տասնյակը եզրափակում է Վատիկանի Սբ. Պետրոս եկեղեցին (133մ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել