Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատի գենը»՝ կրոնի տարածող

Հունվար 20,2011 00:00

Կրոնը եւ ոգեհարցությունը կարող են լայնորեն տարածվել աշխարհում, քանի որ հավատացյալ մարդիկ իրենց զավակներին են փոխանցում «հավատի գենը», եւ որպես կանոն՝ ավելի շատ զավակներ ունեն, քան աթեիստները:
«Ինչքան ավելի ուժեղ է մարդկանց հավատը, այնքան ավելի հավանական է, որ նրանք շատ երեխաներ ունենան»,- կարծում է Քեմբրիջի համալսարանի էկոնոմիկայի գծով պրոֆեսոր Ռոբերտ Ռոութորնը: Պրոֆեսորը կարծում է, թե հաշվի առնելով կրոնասիրության հանդեպ մանուկների գենետիկական նախատրամադրվածությունը, աշխարհում կրոնական տարբեր ուսմունքների հետեւորդների թիվն անշեղորեն աճելու է: Գիտնականն իր կարծիքը հիմնավորում է աշխարհի 82 երկրներում 1981-2004թթ. կատարած հարցման արդյունքներով: Հարցումը ցույց է տվել, որ ժամերգություններին շաբաթական մեկ անգամից ավելի հաճախող մեծահասակները միջին հաշվով ընտանիքում ունեն երկուսից ավելի երեխա, իսկ նրանք, ովքեր եկեղեցի են հաճախում ամսական մեկ անգամ, ունենում են երկու երեխա, մինչդեռ եկեղեցի չհաճախող մարդիկ ունենում են մեկ երեխա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել