Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 500 ՀԱԿԵՐ

Հունվար 20,2011 00:00

 2010թ. ընթացքում Չինաստանի կառավարությունը հասցրել է ձերբակալել մոտ 460 հակերի: Սակայն Չինաստանի հասարակության անվտանգության նախարարության՝ կիբերանվտանգության մասին հաշվետվությունում ասվում է, որ պարզ չէ՝ ովքեր են կանգնած կիբերհարձակումների ետեւում:
Նոյեմբերի տվյալներով՝ կառավարությանը հաջողվել է բացահայտել չինացիների կողմից իրագործված հակերային հարձակումների 180 գործ:
Վերլուծաբանները նշում են, որ այս հաշվետվությունը հրապարակվել է WikiLeaks-ի կողմից ԱՄՆ պետքարտուղարությանը պատկանող գաղտնի նամակագրության հրապարակումից ուղիղ մեկ օր անց:
Հիշեցնենք նաեւ, որ ընթացիկ տարվա հունվարին Gmail էլ. փոստային ծառայությունը կոտրվել էր չինացի հակերների ձեռքով: Այդ ժամանակ Google-ը պաշտոնապես հաստատեց այդ փաստը, ինչը մեծ կոնֆլիկտ առաջացրեց, եւ ընկերությունը հեռացավ Չինաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել