2010-ին չարագործները ստեղծել ու տարածել են աշխարհում երբեւէ եղած վիրուսների 1/3 մասը: PandaLabs հակավիրուսային լաբորատորիան հրապարակել է 2010թ. վիրուսային ակտիվության մասին տարեկան հաշվետվությունը, ըստ որի՝ անցյալ տարվա ընթացքում գերիշխող են եղել բանկային տրոյանները: Երկրորդ տեղում են վիրուսներն ու «որդերը», իսկ երրորդում՝ կեղծ անտիվիրուսները:
«Ամենավարակված» երկրների շարքում են Թաիլանդը, Չինաստանն ու Թայվանը. «վարակվածությունն» այս երկրներում անցնում է 70%-ը:
Վիրուսների տարածման ամենանպաստավոր միջավայրը 2010-ին եղել են սոցցանցերը՝ հատկապես նոր սմայլիկներ առաջարկող տարբեր ենթածրագրերն ու խաղերը: