Լրահոս
Օրվա լրահոսը

Պոռնոգրաֆիան այսօր

Հունվար 20,2011 00:00

Ըստ գիտնականների՝ պոտենցիալ բազմաթիվ մարդասպաններ եւ բռնաբարողներ իրենց էներգիան «սպառում» են՝ պոռնոնյութեր դիտելով:

Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր՝ ինտերնետում, հեռուստաեթերում, տեսաերիզներում… Կարճ ասած՝ այն ցանկացած պահի կարող է հայտնվել երեխայի ուշադրության կենտրոնում: Այս երեւույթը կարող է ակամայից իր ազդեցությունը թողնել անգամ այնպիսի մարդկանց վրա, որոնք չեն էլ օգտվում նման «արտադրանքից»: Մեր հասարակության մեջ շատերը թերեւս չեն էլ պատկերացնում այն իրական վտանգի չափերը, որ իր մեջ պարունակում է պոռնոգրաֆիան: Այս ուղղությամբ լուրջ հետազոտություններ են կատարվել ԱՄՆ-ում: Այդպիսի առաջին հետազոտության արդյունքները հրապարակվել են դեռեւս 1968-ին: Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում, պոռնոգրաֆիայի բերած «աղետների» դեմ պայքարում առանձնապես մեծ հաջողություններ չեն գրանցվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ սերիական մարդասպանների 81%-ը նշել է, որ պոռնոֆիլմերի դիտումը իրենց համար հանդիսանում է մեծագույն հաճույք: Գրեթե նույնատիպ ցուցանիշներ են ստացվել մեկ այլ հանցագործության համար դատապարտվածների շրջանում անցկացված հարցումներից: Ամենանողկալի բռնարարքի՝ բռնաբարությունների համար դատապարտվածների 86%-ը մշտապես դիտել է պոռնոգրաֆիկ նյութեր, իսկ 57%-ը հայտնել է, որ փորձել է նմանակել պոռնոֆիլմերում տեսած կադրերը:
Գիտնականների կարծիքով՝ պոտենցիալ բազմաթիվ մարդասպաններ եւ բռնաբարողներ իրենց էներգիան «սպառում» են՝ պոռնոնյութեր դիտելով: Այս ոլորտի քաղաքականությունը առավել ազատականացված է Նիդերլանդներում, որտեղ պոռնոգրաֆիայի վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա: Շվեդիայում պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր կարող են գնել 15 տարեկանից բարձր անձինք: Մեծ Բրիտանիայում եւ Նորվեգիայում արգելված է միայն մանկական պոռնոգրաֆիան: Իսկ Սինգապուրում եւ Իռլանդիայում այն ընդհանրապես արգելված է: ԽՍՀՄ-ում եւս այս երեւույթը արգելված էր եւ դատապարտելի, սակայն կայսրության փլուզումից հետո, ինչպես նորանկախ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում պոռնոգրաֆիկ ամսագրերն ու թերթերը դարձան մատչելի բոլորի համար:
Հետագայում մեր կյանք ներխուժեցին ինտերնետը եւ ինտերնետային ակումբները, որտեղ մեր երեխաները սկսեցին անցկացնել օրվա զգալի մասը: Այստեղ՝ ծնողների աչքից ու հսկողությունից հեռու, ինչի ասես, որ չեն հանդիպում դեռահասները: Առավելագույն «կանխարգելումները», որոնց կարող եք հանդիպել ինտերնետ ակումբներում, դրանք հայտարարություններ են մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ՝ «Վատ էջեր մտնելու համար՝ տուգանք 2000 դրամ», «Անպարկեշտ էջերի դիտումը մեր ակումբում արգելված է»: Կարծում ենք, որ սրանք ավելի շատ նման են գովազդային վահանակների եւ ոչ մի ընդհանուր բան չունեն իրական կանխարգելումների հետ: Սակայն հասարակության մեջ միշտ էլ եղել են ու կլինեն առողջ բանականությամբ մարդիկ, որոնք պայքարում են բացասական երեւույթների դեմ: Practic.am-ը նշում է՝ գրեթե բոլոր երկրներում էլ իրավական համակարգի կառույցները չեն կարողանում արդյունավետ պայքար ծավալել այս չարիքի դեմ: Գոյություն ունեն ինտերնետային կազմակերպություններ, որտեղ համախմբվում են այս երեւույթի դեմ պայքարող մարդիկ՝ դրանք հակերներն են կամ ինտերնետային «Ռոբին Հուդերը», որոնք գտնում են պոռնոգրաֆիկ կայքերը ու ոչնչացնում: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ իրավական տեսակետից հենց այս մարդիկ են քրեորեն դատապարտելի արարք թույլ տալիս, այդ պատճառով նրանք հանդես են գալիս կեղծանուններով: «Ռոբին Հուդ-հակերների» աշխատանքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մինչեւ պոռնոկայքերը գրոհելը՝ դրանց մասին տեղեկացնում են իշխանություններին եւ միայն պետական մարմինների կողմից համապատասխան գործողությունների բացակայության դեպքում ոչնչացնում «հակառակորդին»: Իսկ ի՞նչ կարելի է անել սեփական երեխաներին նման այլանդակությունից հեռու պահելու համար: Պարտադիր չէ հակեր լինել: Կան բազմաթիվ պաշտպանիչ ծրագրեր, որոնք համակարգչում տեղադրելուց հետո՝ այն դարձնում են պոռնոկայքերի համար անհասանելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել