Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ՎԻԶԱՅԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՌԵԺԻՄԸ ԿԳՈՐԾԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ

Հունվար 20,2011 00:00

Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի 2011 թվականի մարտի 1-ից: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ին հաղորդել են երկրի արտգործնախարարությունից: Երեքշաբթի օրը ԵՄ խորհուրդը հաստատել է «Վրաստանի եւ ԵՄ միջեւ վիզայի տրամադրման կարգի պարզեցման մասին» համաձայնագիրը, որ ստորագրվել էր 2010թ. հունիսի 17-ին, ինչպես նաեւ նույն թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված՝ ԵՄ տարածքում «Ապօրինի բնակվող անձանց ռեադմիսիայի մասին» համաձայնագիրը: Այս երկու փաստաթղթերն էլ գործողության մեջ կմտնեն միաժամանակ:
Վրաստանի ԱԳՆ-ն շեշտել է, թե դա «ժողովուրդների միջեւ շփումների խորացման, նաեւ քաղաքացիների արագ տեղաշարժին նպաստելու ուղղությամբ արված էական քայլ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել