Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմադինեջադը դժգոհ է Պանահիի դատավճռից

Հունվար 20,2011 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես է եկել ի պաշտպանություն իր ընդդիմախոսի եւ դժգոհություն է հայտնել հայտնի ռեժիսոր Ջաֆար Պանահիի նկատմամբ դատարանի կայացրած վճռի առնչությամբ:
Fars գործակալության մատուցմամբ, Իրանի նախագահի դժգոհությունը հարուցել են հիմնականում Պանահիի դեպքում կիրառված՝ 20 տարվա ընթացքում որպես՝ ռեժիսոր հանդես գալու, նաեւ սցենարներ գրելու, արտերկիր մեկնելու, մամուլի հետ շփվելու արգելքները: Հիշեցնենք, որ բացի այս, Պանահին դատարանի վճռով դատապարտվել է 6 տարվա բանտարկության: Հանրահայտ ռեժիսորն իր ընտանիքի հետ միասին կալանավորվել էր անցած տարվա մարտին: Ավելի ուշ կալանավորված բոլոր անձինք, բացի Պանահիից, ազատ էին արձակվել: Նա հիմնականում մեղադրվում էր 2009թ. նախագահական ընտրություններից հետո Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին ֆիլմ նկարահանելու համար: Նրա դատավճիռը կայացվել էր անցած տարվա դեկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել