Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են «լավամարդ» խաղալ

Հունվար 20,2011 00:00

Երկու անգամ դիմել ենք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ խնդրել տրամադրել «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով ՀՀ պետական բյուջեից մարզին տրամադրված 20 միլիոն դրամի բաշխման ցուցակը: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր, թե 2010 թվականին մարզի անապահովներին տրամադրված գումարները ի՞նչ նպատակով են տրամադրվել: Սակայն երկրորդ անգամ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Դավթյանը պատասխանեց, որ մարզի բնակիչներին տրամադրված օգնությունների վերաբերյալ մարզպետի որոշումներին կարող ենք ծանոթանալ մարզպետարանի կայքի «Որոշումներ, իրավական ակտեր» բաժնից: Կայքում, իհարկե, ցուցակը կա, սակայն չկա մեզ հետաքրքրող տեղեկությունը. թե ի՞նչ նպատակով է տվյալ գումարը տրվել կամ ինչո՞ւ մի բնակչի՝ 10, իսկ ուրիշին՝ 50 հազար դրամ օգնություն է տրվել, ինչպե՞ս է որոշվել օգնության չափը:
Ի դեպ, հունվարի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունել է 19 քաղաքացու՝ Իջեւան քաղաքից եւ Այգեհովիտ, Ազատամուտ, Աչաջուր գյուղերից: Քաղաքացիներից 9-ը դիմել էր ֆինանսական աջակցության խնդրանքով: Խնդրանքները չեն մերժվել:
Արդեն 5-6 տարի է, որ ՀՀ պետական բյուջեով մարզերին «Այլ նպաստներ բյուջեից» առանձին տողով 20-ական միլիոն է տրվում, որը մարզպետները օգնություն են բաժանում ու բյուջեի մանրամասներից անտեղյակ ՀՀ քաղաքացիներին «հոգատար ղեկավարի» դերում ներկայանում: Այս մասին «Առավոտը» ահազանգել է դեռեւս 2009 թվականի օգոստոսի 29-ին՝ «10-ից 9-ը՝ խախտեց օրենքը» հրապարակմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել