Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող «Անկյունային» անունով հայտնի շենքի բնակիչները բողոքում են, որ գիշերը վախենում են տնից դուրս գալ: Դրսում նրանց դարանակալ սպասում են թափառող, անտեր շները: Մարդիկ հատկապես վախենում են իրենց երեխաների համար:
Բնակիչները այդ մասին 2 անգամ հայտնել են քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, սակայն արդյունք չկա: Նախորդ տարիներին քաղաքում թափառող շների՝ հրազենով ոչնչացման գործողություններ էին իրականացվում: