Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Oղու գործարանի մենեջերը ձերբակալվել է

Հունվար 20,2011 00:00

 \"\"\"\"\"\"
 Էդգար Մելքոնյանը            Վարդան Բաղդասարյանը             Վարուժան Ասլանյանը

\"\"

Հայաստանի ոստիկանության Վայոց ձորի մարզային քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ կեղծ թղթադրամներ պահելը, ձեռք բերելը եւ իրացնելը հոդվածով:
Հունվարի 16-ին Արենի գյուղի 36-ամյա բնակիչ Հայկանդուխտ Արտաշեսի Խաչատրյանը, ով աշխատում է «Արփա-1» ՍՊԸ-ում որպես վաճառողուհի, ոստիկանության Եղեգնաձորի բաժանմունքում հայտնել է, որ գիշերը «Ինֆինիթի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի վարորդն ու 2 ուղեւորներ իր մոտից գնումներ են կատարել եւ իրեն վճարել 10 000 դրամանոց կեղծ թղթադրամ:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները նույն օրը նշված ավտոմեքենան հայտնաբերել են Արփի գյուղից դուրս գալիս: Պարզվել է, որ այդ մեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարդան Ռադիկի Բաղդասարյանն է, իսկ ուղեւորները՝ Երեւանի Ռուբինյան 2/3 շենքի 57 բնակարանի 28-ամյա բնակիչ Էդգար Ռուբենի Մելքոնյանն ու Երեւանի Լենինգրադյան 16 շենքի, 31 բնակարանի 45-ամյա բնակիչ Վարուժան Արամայիսի Ասլանյանը:
Վերջինս աշխատում է ՌԴ Կալինինգրադի մարզի «Վեստ Ալկո» օղու գործարանում որպես մենեջեր: Բոլոր երեքն էլ այս պահին ձերբակալվել են եւ գտնվում են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում: Իսկ «Ինֆինիթի» մեքենայի վրա եղել է ժամանակավոր համարանիշ՝ 3640-10:
Ի դեպ, ավտոմեքենայից հայտնաբերվել են 180000 դրամի կեղծ 5000 դրամանոցներ, 22 հատ կեղծ 1000 դրամանոցներ, 2 հատ կեղծ 10 000 դրամանոցներ: Մինչ դրամի հայտնաբերումը, կասկածյալները սպառնացել են դիմել ՄԻՊ-ին, իսկ երբ գումարը հայտնաբերվեց, նրանք լռել են:
Երեկ տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել