Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխարինող չեն գտել

Հունվար 20,2011 00:00

«Վազգեն Խաչիկյանն ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ նրա ղեկավարած սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումները դեռ շարունակվում են, որն իրականացնում է ֆինանսների նախարարության վերահսկող ծառայությունը: Արդյունքները դեռ հայտնի չեն, թե ինչ խախտումներ կան: Առաջիկայում մեր նախարարությունն արդեն պետք է հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնի այդ պաշտոնի համար իր թեկնածուին: Առայժմ չենք որոշել, թե ում ենք ներկայացնելու»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկության պատճառների մասին հնչած հարցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Խոսելով մանկատների բեռնաթափման եւ խնամքի կենտրոնների ստեղծման անհրաժեշտության մասին՝ նախարարն ասաց, որ հատուկ տիպի մանկատներում երեխաների թիվն ավելացել է. «Երեւանում գործում է 7 մանկատուն, որից 2-ը հատուկ տիպի է, այսինքն՝ այստեղ հատուկ խնամք ունեցող երեխաներն են՝ տարբեր ֆիզիկական եւ հոգեկան արատներով: Ցավոք, պետք է նշեմ, որ վերջերս հատուկ տիպի մանկատներում երեխաների թիվն ավելանում է: Նախորդ 2 տարիներին այդ երեխաների թիվը հասնում էր 250-ի, իսկ հիմա արդեն դարձել է 400»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել