ՀՌԱՀ-ի անցկացրած թվայնացման մրցույթի արդյունքում այսօրվանից արդեն եթեր չի հեռարձակվի ԱԼՄ հեռուստաընկերությունը: Երեկվա հանրահավաքում հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն ասաց, որ դա չի նշանակում, թե իր եւ ժողովրդի միջեւ կապը կկտրվի: Հանրահավաքի ողջ ընթացքում հավաքվածներին բաժանվում էին պարոն Կարապետյանի հեռախոսահամարները: Ի դեպ, հանրահավաքում, ի թիվս քաղաքական բնույթի պաստառների, վեր էին խոյացել՝ «Չկամեցողը ներսից է», «Անգլուխ ձիավորներ», «Ոռոգման ջուրն ապրանք չէ» եւ նմանօրինակ այլ մակագրություններով պաստառներ:
Կարդացեք