Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մաստակ

Հունվար 19,2011 00:00

Ամերիկացի բժիշկները հայտարարել են, որ շուտով վաճառքում կհայտնվի հատուկ մաստակ՝ երեք ստանդարտ մասերից բաղկացած ճաշի համային որակներով։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։ Գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտա տարբեր համային հավելումներ մտցնել դրանց մեջ։ Մեկ մաստակն իր մեջ կպարունակի մի ամբողջական ճաշ. ծամելու ընթացքում մաստակի համը կփոխվի՝ սկսելով առաջին կերակրից եւ ավարտվելով աղանդերով։ Գիտնականները կարծում են, որ այս նորույթը մեծ խանդավառությամբ կընդունվի հատկապես այն կանանց շրջանում, որոնք դիետա են պահում եւ փորձում են պահպանել իրենց կազմվածքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել