Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՍԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ք

Հունվար 19,2011 00:00

Փորձեք պարզել այս թեստի միջոցո վ

1. Ընդհանրապես ես շուտ եմ հասկանում, թե ինչ է ուզում ասել զրուցակիցս եւ հետագան լսելը դառնում է անհետաքրքիր:

Այո-1, ոչ- 0:

2. Ես համբերատար սպասում եմ, երբ զրուցակիցս կավարտի իր ասածը:

Այո-0, ոչ-1:

3. Իմ ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է զրուցակցիս ասածի վրա:

Այո-0, ոչ-1:

4. Ես աշխատում եմ հասկանալ, թե զրուցակիցս ինչ է ինձանից թաքցնում եւ ինչու:

Այո-1, ոչ- 0:

5. Ես ընդհատում եմ զրուցակցիս, որպեսզի պարզեմ մանրամասները եւ ինձ հետաքրքրող փաստերը:

Այո-1, ոչ- 0:

6. Եթե խոսակցության թեման ինձ համար անհետաքրքիր է, ես աշխատում եմ փոխել թեման:

Այո-1, ոչ- 0:

7. Ես ակամայից նշում եմ խոսողի արտահայտությունների եւ վարքի սխալները:

Այո-1, ոչ- 0:

8. Ոչ բոլոր մարդիկ են արժանի իմ ուշադրությանը:

Այո-1, ոչ- 0:

9. Ես կարող եմ շատ հանգիստ եւ մինչեւ վերջ լսել կարծիք, որի հետ համաձայն չեմ:

Այո-0, ոչ-1:

10. Ես աշխատում եմ ցանկացած զրույցից օգուտ քաղել:

Այո-0, ոչ-1:

11. Երբ հասկանում եմ ասվածի իմաստը, սկսում եմ մտածել իմ ասելիքը:

Այո-1, ոչ- 0:

12. Ինձ համար դժվար է երկար եւ ձիգ բացատրությունները լսել մինչեւ վերջ:

Այո-1, ոչ- 0:

13. Ես աշխատում եմ խոսակցության ընթացքում հիշել կարեւոր ինֆորմացիան եւ անհրաժեշտ մանրամասները:

Այո-0, ոչ-1:

14. Հաճախ ես լսում եմ ուղղակի քաղաքավարությունից ելնելով:

Այո-0, ոչ-1:

15. Ես ինձ դնում եմ խոսողի տեղը, որպեսզի հասկանամ նրա հույզերն ու զգացողությունները:

Այո-0, ոչ-1:

16. Լսելով հակառակ տեսակետը՝ ես անպայման արտահայտում եմ իմը:

Այո-1, ոչ-0:

17. Խոսակցության ժամանակ ես ավելի հաճախ ասում եմ այո, քան ոչ:

Այո-0, ոչ-1:

 

18. Ընդհանրապես ես հարցերին պատասխանում եմ ոչ այնքան լուրջ:

Այո-1, ոչ-0:

19. Մարդիկ հաճույքով են ինձ հետ զրուցում:

Այո-1, ոչ- 0:

20. Լսելով զրուցակցիս՝ ես անպայման կարտահայտեմ իմ կարծիքը:

Այո-1, ոչ- 0:

21. Ես խուսափում եմ խոսել անծանոթ մարդու հետ, եթե նույնիսկ նա ձգտում է դրան:

Այո-1, ոչ- 0:

22. Խոսակցության մեծ մասի ընթացքում ես նայում եմ զրուցակցիս աչքերին:

Այո-0, ոչ-1:

23. Ես միշտ հիշում եմ, որ իմ եւ զրուցակցիս մոտ նույն հարցի վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ:

Այո-0, ոչ-1:

Ամփոփեք արդյունքները

23-ից ավելի միավորի դեպքում դուք լսելու բացառիկ ունակություն ունեք, որի համար վայելում եք շրջապատի հարգանքը: Դուք հասկացել եք լսելու արվեստը եւ ձեզանից կարելի է սովորել:

18-22 միավոր: Դուք լավ լսող եք, սակայն թույլ եք տալիս որոշակի սխալներ: Պետք է աշխատեք այդ հմտությունը կատարելագործելու վրա:

13-17 միավոր: Դուք, թերեւս, ձեզ համարում եք լավ լսող, սակայն ձեր հնարավորությունները միջին են: Բավականին շատ սխալներ եք թույլ տալիս, որոնք խանգարում են շրջապատի հետ ձեր հաղորդակցության արդյունավետությանը: Աշխատեք զարգացնել ձեր լսելու ունակությունները:

9-12 միավոր: Ձեր լսելու ունակությունները թույլ են զարգացած: Ինչ-որ բաներ դուք ճիշտ եք անում, որը ձեզ լրիվ միայնակ չմնալու հնարավորություն է տալիս: Սակայն սխալները ավելի շատ են, որը վանում է ձեր զրուցակիցներին:

9-ից ցածր: Դուք մարդկանց լսել չգիտեք: Խորհուրդ ենք տալիս ուշադիր վերլուծել ձեր սխալները: Լսել չկարողանալը խանգարում է ձեզ ընկալել շատ հաճելի պահեր, զրկում՝ աշխատանքում, կյանքում հաջողության հասնելու հնարավորությունից եւ կարող է միայնակության պատճառ դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել