Լրահոս
Օրվա լրահոսը

3D-ն անվտանգ չէ

Հունվար 19,2011 00:00

Դեռեւս 1993 թ. Թոմ Պիանտանիդան զբաղվում էր տեսախաղերի համար նախատեսված ակնոցների թեստավորմամբ: «Sega» ընկերության այդ մշակումը կազմված էր փոքրիկ էկրաններից, որոնք արտապատկերում էին եռաչափ պատկերներ՝ թույլ տալով մարդուն խաղի ժամանակ միանալ այդ գործընթացին: Ամեն ինչ ընթանում էր հարթ, քանի դեռ մարդիկ, ովքեր թեստավորում էին այդ հրաշք ակնոցները, չսկսեցին բողոքել, որ իրենք կարծես օրորվում են: Պիանտանիդան այդ վիճակը բառացիորեն անվանեց «փսխումային գոտի»: Այդ վիճակի առաջացման պատճառն այն էր, որ 3D պատկերները փոփոխվում էին ոչ այնքան արագ, ինչքան պահանջվում էր: Իրականում այս խնդիրն առկա է նաեւ հիմա: Գաղտնիք չէ, որ որոշ մարդիկ չեն կարողանում 3D ձեւաչափով ֆիլմեր դիտել: Ջուդի Բարեթը, Ավստրալիայի գիտության եւ տեխնոլոգիայի պաշտպանության կազմակերպությունից, անվանում է դա կիբերհիվանդություն: Այն սկսում է աչքերի մեծ լարվածությունից եւ գլխացավից: Ապա հետեւում է սրտխառնոցը: Փորձագետը կարծում է, որ դրա պատճառը աչքերի եւ ակնոցների ոսպնյակների շարժումների անհամապատասխանությունն է: Օրինակ, երբ էկրանի օբյեկտը շարժվում է դեպի մեզ, ակնագնդի անկյունը փոխվում է, իսկ ոսպնյակներինը՝ ոչ: Պատկերի երկակիությունից խուսափելու համար ոսպնյակները ֆիքսում են էկրանից եկող լույսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել