Լրահոս
Օրվա լրահոսը

Չմասնատել հաբերը

Հունվար 19,2011 00:00

Բելգիայում գտնվող Գենտ համալսարանի հետազոտողները գտնում են, որ շատ հաբերի վրա առկա բաժանման գծի մասին անհրաժեշտ է մոռանալ:

Գիտնականները խնդրել են 5 կամավորների բաժանել տարբեր չափերի եւ ձեւերի ութ հաբ՝ օգտագործելով երեք մեթոդ: Հաբերը կոտրելու համար նրանք օգտագործել են հատուկ սարքեր, մկրատներ եւ խոհանոցային դանակներ: Փորձը ցույց է տվել, որ մասնատված հաբերի 31%-ի չափաբաժինը տարբերվել է այն չափաբաժնից, որքան որ պետք է ստացվեր: Առավել համապատասխան արդյունք տվել է հատուկ սարքի միջոցով հաբերի բաժանումը: Սակայն, այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում դեպքերի 13%-ում սխալ գրանցվել է: Փորձ անցկացնելու համար վերցվել էին այնպիսի դեղամիջոցներ, որոնք պայքարում էին մի շարք հիվանդությունների դեմ: Մեկնաբանում է փորձերի ղեկավար, բժիշկ Շարլոտ Վերյուն. «Հաբերը բաժանում են շատ պատճառներով՝ չափաբաժինն ավելի «ճկուն» դարձնելու, դեղամիջոցի ընդունումը հեշտացնելու, ինչպես նաեւ գումար տնտեսելու համար: Մինչդեռ, հաբերի տարանջատման արդյունքում ակտիվ նյութերի էական մասը կարող է կորչել: Արտադրողները պետք է շուկա արտահանեն հաբերի այնպիսի չափաբաժիններ, որ դրանք կիսելու կարիք չլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել