Լրահոս
Օրվա լրահոսը

Սթրես՝ նամակներից

Հունվար 19,2011 00:00

Շոտլանդացի գիտնականները հայտնաբերել են, որ գրասենյակային աշխատակիցների մեծ մասը մեծ թվով էլեկտրոնային նամակներ ստանալիս սթրեսի զգացում են ունենում, քանի որ շատ հաճախ հարկավոր է լինում այդ նամակներին պատասխանել անհապաղ: Գիտնականները փորձ են իրականացրել եւ հայտնաբերել, որ մեկ ժամվա ընթացքում որոշ աշխատակիցներ իրենց էլեկտրոնային փոստը ստուգում են ավելի քան 40 անգամ, ինչը, իր հերթին, թույլ չի տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա: Հետազոտողները հայտնաբերել են, որ էլեկտրոնային նամակների հոսքի նկատմամբ ավելի զգայուն են կանայք: Այն հոգեբանները, ովքեր զբաղվում են ինտերնետի ազդեցության խնդիրներով, կարծում են, որ մարդիկ պետք է հանգստանան եւ այդքան լրջորեն չմոտենան իրենց աշխատանքին: Մարդկանց միայն 38%-ն անհարմարություն չի զգում էլեկտրոնային նամակներ ստանալիս, եւ հնարավորինս հետաձգում է նամակի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել