Կրտսեր միջին քաշային բռնցքամարտիկ, կուբացի Էրիսլանդի Լարան օրերս հայտարարել է, թե ցանկանում է ռինգում հանդիպել պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չկրած Վանես Մարտիրոսյանի հետ: Լարան Boxingscene»-ին ասել է. «Վանեսն ակնհայտորեն չի ցանկանում հայտնվել իմ ճանապարհին: Իսկ ես շարունակում եմ առաջ ընթանալ: Եթե նա ցանկություն հայտնի, կարծում եմ՝ լավ մենամարտ կստացվի: Վանեսն արդեն վեց տարի է, ինչ պրոֆեսիոնալ ռինգում է: Սակայն աշխարհի չեմպիոնի կոչման համար դեռ մենամարտ չի անցկացրել: Ես նրա հետ պայքարել պատրաստ եմ՝ թեկուզ վաղը»: