Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Անդրիասյանը պահպանում է առաջատարի դիրքը

Հունվար 19,2011 00:00

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը: Յոթերորդ տուրում առաջատարը՝ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը, հերթական հաղթանակը տոնեց: Նա պարտության մատնելով Աստղիկ Մեսլեջյանին, պահպանեց մրցաշարային աղյուսակում իր եւ հետապնդողների միջեւ եղած մեկ միավորի տարբերությունը:

Համեմատաբար անհաջող մեկնարկից հետո հանրապետության գործող չեմպիոն Անահիտ Խառատյանը, կարծես, անհրաժեշտ մարզավիճակի է գալիս: Նա սեւերով առավելության հասավ Նարինե Գասպարյանի նկատմամբ եւ 3,5 միավորով Լիա Մարտիրոսյանի հետ (վերջինը առավելության հասավ Արմինե Բաբայանի նկատմամբ) բաժանում է 2-3-րդ տեղերը: Մյուս աղջիկները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Շուշաննա Սարգսյան, Նարինե Գասպարյան, Մարիա Գեւորգյան (բոլորն էլ՝ 3,0 միավոր), Աստղիկ Մեսլեջյան, Վարդուհի Քալաշյան, Արմինե Բաբայան՝ 2,5-ական միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել