Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք առայժմ խաղաղասիրաբար են տրամադրված

Հունվար 19,2011 00:00

\"\"Հոլանդիայում շարունակվող շախմատի «Tata Stell Chess 2011) փառատոնի երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին:

«A» խմբում հանդես եկող Արոնյանը շատ արագ խաղաղասիրաբար հրաժեշտ տվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ Գաբրիելը միավորը բաժանեց չեխ շախմատիստ Դավիթ Նավարայի հետ:

Ուժեղագույնների պայքարում գրանցվեց առաջին սենսացիան: ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց հոլանդացի 16-ամյա շախմատիստ Անիշ Գիրիից: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Էրվին Լ`Ամի-Վիշվանաթան Անանդ՝ 1/2, Յան Սմիթս-Ռուսլան Պոնոմարյով՝ 0:1, Հիկարու Նակամուրա-Ալեքսեյ Շիրով՝ 1:0, Յան Նեպոմնյաշչի-Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1/2, Վլադիմիր Կրամնիկ-Վան Հաո՝ 1/2:

Հինգերորդ հորիզոնականում ընթացող Լեւոն Արոնյանը երեկ խաղում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիի հետ: Իսկ չորրորդ տուրից առաջ «A» խմբի մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում էր Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Մեր մյուս մասնակիցը՝ Գաբրիել Սարգսյանը, որ ընդգրկված է «B» խմբում, իր հաշվարկում եւս կես միավոր գրանցելով, 2,0-ական միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում նույն Նավարայի եւ ուկրաինացի Զախար Եֆիմենկոյի հետ: Այստեղ հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարը անգլիացի Լյուկ ՄաքՇեյնն է: Չորրորդ տուրում Գաբրիելի մրցակիցը հոլանդացի Վութեր Սփելմանն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել