Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ

Հունվար 19,2011 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է 2005թ.-ին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանն առնչություններ ունենալու մեջ կասկածվող անձանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելու որոշումը: BBC-ի փոխանցմամբ, մեղադրական եզրակացությունը ստորագրել է ՄԱԿ-ի Լիբանանի հատուկ տրիբունալի դատախազը: Սպիտակ տան ղեկավարի ասելով, դա կարեւորագույն քայլ է Լիբանանում «լիակատար անպատժելիության ժամանակաշրջանը» հաղթահարելու ուղղությամբ:

Մեղադրյալների անուններն առայժմ չեն հրապարակվում, բայց լայնորեն տարածված տեղեկությունների համաձայն, այդ ցուցակում կան շիաների «Հզբոլլա» զինված խմբավորման ազդեցիկ դեմքերի անուններ:

Տրիբունալի դատախազ Սենիել Բելմարը մեղադրական ակտն ու կից նյութերն արդեն փոխանցել է դատավոր Դենիել Ֆրանսենին՝ դատաքննության նախապատրաստման համար: Այդ նյութերի բովանդակությունն այս փուլում կոնֆիդենցիալ է: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կասկածյալների անունները կհրապարակվեն դատավորի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց եւ հիշյալ անձանց կալանավորելու թույլտվություն արձակելուց հետո: Դա կարող է տեւել 2-3 ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել