Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՔՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Հունվար 19,2011 00:00

Երեքշաբթի օրը, Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հարազատ քաղաք Տիկրիտում, մահապարտ-ծայրահեղականի կողմից իրաքցի ոստիկանների նկատմամբ իրականացված հարձակման արդյունքում ամենաքիչը 42 մարդ է զոհվել եւ ավելի քան 100-ը վիրավորվել է: Reuters-ի փոխանցմամբ, Տիկրիտի կենտրոնում Իրաքի ոստիկանությունում ծառայության անցնելու ցանկություն հայտնած մարդիկ կանգնած են եղել հերթում, երբ ամբոխի միջից մի տղամարդ, որի վերնազգեստին ամրացված է եղել պայթուցիկ սարք՝ պայթեցրել է իրեն:

Այսուհանդերձ, Իրաքի իրավապահները հայտարարում են, թե երկրում բռնությունների ալիքը նկատելիորեն նվազել է: Դրա «պիկը» եղել է 2006-2007թթ., իսկ ահա ծայրահեղականների հետ փոխհրաձգություններն ու պայթեցումները երկրում շարունակում են մնալ սովորական երեւույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել