Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայում «մինի-ՆԱՏՕ» է ձեւավորվում

Հունվար 19,2011 00:00

Լոնդոնում հունվարի 19-20-ին կայանալու է Հյուսիսատլանտյան գագաթաժողով, որի ընթացքում 9 երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի առաջնորդները քննարկելու են համագործակցության ամրապնդման հարցերը, նաեւ հյուսիսային «մինի-ՆԱՏՕ»-ի ստեղծման գաղափարը: Այդ մասին հաղորդում է news.am-ը:

Համաձայն Wikileaks կայքի, Նորվեգիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը նման կազմակերպության նախագիծը օգտակար է համարել, որպեսզի հնարավոր լինի հետեւել «բեւեռային արջերին եւ ռուսներին»,- գրել է «Նեզավիսիմայա գազետան»:

Ակնկալվում է, որ «մինի-ՆԱՏՕ»-ի մեկնարկի մասին վերջնական որոշում կայացվելու է այդ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ ապրիլին, Հելսինկիում կայանալիք հանդիպմանը:

Միացյալ Նորդական Ֆեդերացիայի ստեղծման գաղափարը պատկանում է հայտնի շվեդ պատմաբան, պրոֆեսոր Գուննար Վետտերբերգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել