Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանքում է քոլեջը

Հունվար 19,2011 00:00

«Առավոտի» դեկտեմբերի 18-ի համարում ապագրված «Պարտքեր՝ մանկավարժական քոլեջում» հոդվածի առնչությամբ Գյումրիի մանկավարժական քոլեջի տնօրեն Ա. Սաֆարյանը մի քանի նկատառում է ներկայացրել. «ՀՀ ԿԳ նախարարությունը քոլեջի անվճար համակարգում սովորողների ուսուցման հետ կապված ծախսերը՝ աշխատավարձ, սոցիալական ապահովության վճարներ, պետական կրթաթոշակ եւ այլն, կատարել է ժամանակին եւ ամբողջությամբ։

Ինչ վերաբերում է հոդվածում Հ. Մսրյանի կողմից բարձրացված «Որտեղի՞ց են գոյանում պարտքերը» հարցին, տեղեկացնեմ, որ պարտքերի առաջացման պատճառները խմբերում սովորողների նախատեսվածից ցածր խտությունն է (16-17 սովորող՝ 20–25-ի փոխարեն) եւ վճարովի համակարգում սովորողների վարձավճարների ցածր լինելը (50000- 70000 դրամ)։

Քոլեջի տնօրինությունը առաջին կիսամյակի վարձավճարների միջոցով վճարել է նախկին պարտքերը (երկու ամսվա աշխատավարձ), եւ դեկտեմբերի 22-ի դրությամբ վճարված են դեկտեմբեր ամսվա պետական կրթաթոշակներն ու աշխատողների նոյեմբեր ամսվա աշխատավարձերը։

Նոր՝ 2011-12 ուստարվանից, քոլեջում կներդրվեն աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մի շարք մասնագիտություններ, որոնց գծով համապատասխան լիցենզիաներ ստանալու նպատակով քոլեջը մոտ ժամանակներս ԿԳ նախարարությանը կներկայացնի համապատասխան փաստաթղթերը։ Տեղեկացնում եմ նաեւ, որ քոլեջի վճարովի համակարգում սովորում է 272 ուսանող, ոչ թե 350, ինչպես նշված է հոդվածում։ Ցանկանում եմ հավելել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին Գյումրիում կայացավ մանկավարժական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու թեկնածու՝ Ա. Սաֆարյանը (ներկայիս տնօրեն) եւ Հ. Մսրյանը (նախկին փոխտնօրեն)։

Մրցույթն անցկացվել է քոլեջի կառավարման խորհրդի կողմից՝ րնթացակարգին համապատասխան։ Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց։ Թեստավորման արդյունքում Հ. Մսրյանր չի հաղթահարել 1-ին փուլը՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Ա. Սաֆարյանը ստացել է 100%՝ 20 միավոր եւ համաձայն ընթացակարգի՝ ճանաչվել է բացարձակ հաղթող։

Ցանկանում եմ հավելել, որ դիմորդների պակաս լինելու հանգամանքը կապված չէ միայն տնօրենի աշխատանքի հետ, այն բոլորի հոգսն է ու խնդիրը, ողջ մանկավարժական հանրույթի անհանգստության առարկան, այս հարցր բնականաբար պետք է անհանգստացներ նաեւ պարոն Հրաչյա Մսրյանին, ով շուրջ 10 տարի աշխատել է քոլեջի դաստիարակության գծով փոխտնօրեն եւ 12 տարի՝ ընդունելության պատասխանատու քարտուղար»,- գրում է քոլեջի տնօրեն Ա. Սաֆարյանը՝ խմբագրություն ուղարկած պատասխանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել