Լրահոս
Օրվա լրահոսը

Չանտեսե՛լ լսողական խնդիրներ ունեցողներին

Հունվար 19,2011 00:00

Բաց նամակ Ամալյանին

\"\"

Հարգելի պրն Գ. Ամալյան, «Լռության ձայն» խմբի լսողության խանգարում ունեցող երիտասարդների անունից հայտնում ենք մեր մտահոգությունը Ձեր ղեկավարած հանձնաժողովի դեկտեմբերի 16-ին հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթում կայացրած որոշման վերաբերյալ, համաձայն որի՝ ԱԼՄ հեռուստաընկերությունը հունվարի 20-ից կդադարի եթերային հեռարձակումը:

ԱԼՄ ՀԸ-ն միակն է հանրապետությունում հեռարձակվող մյուս տասնյակ հեռուստաալիքներից, որը տարիներ շարունակ լրատվական հաղորդումները զուգահեռ ներկայացնում է ժեստերի լեզվով: Ուստի, հունվարի 20-ից ԱԼՄ ՀԸ-ի հեռարձակման դադարից հետո Հայաստանի լսողության խանգարում ունեցող անձինք կզրկվեն իրենց մայրենի լեզվով (ժեստերի լեզու) հանրապետությունում եւ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալուց: Թեպետ տարբեր հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները ուղեկցվում են նաեւ ինֆորմացիոն բնույթի վազող տողով, սակայն դրանք մատչելի եւ հասանելի չեն մեզ:

Մենք պահանջում ենք չանտեսել լսողության խանգարում ունեցող 3500 ՀՀ քաղաքացիների ինֆորմացված լինելու իրավունքները եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել հունվարի 20-ից լրատվական հաղորդումները ժեստերի լեզվով թարգմանելու համար չխախտելով լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրազեկված լինելու իրավունքը:

Խնդրում ենք նաեւ օրենքով սահմանված կարգով պատասխան նամակում նշել թվային հեռարձակման լիցենզիա ստացած այն ՀԸ-ները, որոնց մրցութային փաթեթներում ներառված են հաղորդումներ (լրատվական, ինչպես նաեւ այլ բնույթի)՝ ժեստերի լեզվի ուղեկցությամբ, եւ արդյոք նախատեսվո՞ւմ է դրանց հեռարձակումը հունվարի 20-ից: Այլապես ԱԼՄ-ի հեռարձակման դադարեցմամբ դուք նպաստում եք խուլերի համայնքի մեկուսացմանը հասարակական իրադարձություններից՝ խախտելով ՀՀ քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել