Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական հավաք՝ «բոլշեւիկյան» կամրջին

Հունվար 19,2011 00:00

Անցած շաբաթ օրը՝ հունվարի 15-ին Իջեւան քաղաքից 13 կմ հեռավորությամբ գտնվող «Մայիսյան կամուրջ» ռեստորանում կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների հավաք-քեֆ: Դրան մասնակցել է ԱԺ 6 պատգամավոր, այդ թվում՝ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Տավուշի մարզի հանրապետական ակտիվիստներին հանձնվել են Սերժ Սարգսյանի ստորագրությամբ պատվոգրեր, հուշանվեր ժամացույցներ:

Այդ կամուրջը հայտնի է իր «բոլշեւիկյան անցյալով». 1920 թվականի նոյեմբերին Կարմիր բանակն այդտեղով է մտել Հայաստան: «Կրիվոյ մոստի»՝ Ծուռ կամրջի մասին հիշատակվում է նաեւ հայտնի «Զանգեզուր» ֆիլմում: Հիշյալ կամրջի կողքին գտնվող «օբյեկտը» Իջեւանի թանկ ռեստորաններից չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել