Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օրինակով

Հունվար 19,2011 00:00

«Արմինֆոն» տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության՝ ԱՊՊԱ ապահովագրեր է ձեռք բերել հանրապետության տարածքում մոտ 17 հազար ավտոտրանսպորտային միջոցներ շահագործողների շուրջ 40 տոկոսը: Ստեփանակերտում արդեն սկսվել է տուգանքների կիրառումը համապատասխան պայմանագրեր չկնքած ավտոսեփականատերերի նկատմամբ:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորները 2010 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել են «ԼՂՀ-ում «ԱՊՊԱ-ի մասին» ՀՀ օրենքի կիրառման մասին» օրինագիծը:

Ինչպես եւ Հայաստանում, Ղարաբաղում էլ Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությամբ զբաղվում են «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՕ», «Ռոսգոսստրախ», «ԻՆԳՈ Արմենիա» եւ այլ ապահովագրական ընկերություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել